Վիզը մասամբ կտրած կալանավորը տեղափոխվել է հիվանդանոց

Ծայրահեղ քայլի պատճառները պարզվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Մեր տեղեկություններով Վանաձորի քրեակատարողական հիմնարկից շտապ հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա կալանավոր: Նախնական վարկածի համաձայն նա սուր կտրող-ծակող առարկայով մասամբ կտրել է պարանոցը:

Ավազակային հարձակում Երևանում. տղամարդը մոտեցել է, գլխով հարվածել ու պոկել ոսկե շղթան

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեսել են արնաքամ լինող տղամարդուն և շատ արագ տեղափոխել Վանաձորի հիվանդանոց, որտեղ բժիշկները փրկել են նրա կյանքը:

Նա այժմ էլ բժիշկների հսկողության ներքո է: Մեզ չհաջողվեց պարզել, թե ինչ պատճառներով է կալանավորը դիմել այդ ծայրահեղ քայլին:

Մեր տեղեկություններով՝ նա օրերս է կալանավորվել ու տեղափոխվել Վանաձոր քրեակատարողական հիմնարկը: Տղամարդը մեղադրվում է ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: