ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացին Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, երեկ` հունիսի 5-ին, ժամը 19.30-ին, «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ 41-ամյա քաղաքացի Սերգեյ Չ.-ն։
Նա 2018թ.–ի հունիսի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով`մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը: