Սարսափելի վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. լուսանկարներ

Վթարի հետևանքով Դավիթ Բեկի փողոցը խցանված է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Քիչ առաջ սարսափելի դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։

Սարսափելի վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. լուսանկարներ

Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 40 տարեկան տղամարդու, որի անձն այս պահի դրությամբ հայտնի չէ։

Սարսափելի վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. լուսանկարներ

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Նա փողոցն անցել է չթույլատրված հատվածով։ «Տոյոտայի» վարորդը չի լքել դեպքի վայրը։

Սարսափելի վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. լուսանկարներ

Տեղում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափության աստճանը. վարորդն ալկոհոլ օգտագործած չի եղել։

Սարսափելի վթար Երևանում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է. լուսանկարներ

Դեպքի մանրամասները պարզում են քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները։