ՊԵԿ–ը հորդորում է ներկրված ավտոմեքենաներով առանց հաշվառման համարանիշների չերթևեկել

Նոր ներկրված ավտոմեքենաների տերերը փորձում են խուսափել տուգանվելուց, բայց ՊԵԿ–ը հիշեցնում է, որ մաքսային մարմինների տրամադրած որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ խախտումները չարձանագրելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Նոր ներկրված ավտոմեքենաների տերերը, առանց հաշվառման համարանիշի երթևեկելով փորձում են խուսափել, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելուց։

Խելահեղ երթևեկության հետևանքները. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ այս մտահոգությամբ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից։ Ուստի ՊԵԿ–ը հիշեցնում է, որ «մաքսային մարմինների տրամադրած որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշների երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար»:

Հետևաբար ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները թյուրիմացություններից խուսափելու համար: