Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հնարավոր է` առաջիկա օրերին Հայաստանի առանձին վայրերում կարկուտ տեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 6-ին, 7-ից 10-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի մինչև 15-20 մ/վ արագության։

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում հունիսի 6-ին` երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է` կարճատև անձրև գրանցվի, որը կուղեկցվի ամպրոպով։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +39–ի, իսկ գիշերը կնվազի մինչև +20 աստիճան։