ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում:
Սարկավագի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան մի կնոջ, որի ինքնությունն այս պահին հայտնի չէ:
Վարորդը վթարի վայրը չի լքել և հավաքվածների հետ օգնություն է ցույց տվել տուժածին, որը ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:
Հոսպիտալացվելուց րոպեներ անց վրաերթի ենթարկված կինը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով:
Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի և Ոստիկանության ծառայողները: