Դահլիճում բոլորը հեկեկում էին. կույր աուտիստը ցնցել է աշխարհն իր անհավանական կատարումով

Կոդին 22 տարեկան է։ Նա կույր է, տառապում է աուտիզմով։ Մայրն ասում, որ երաժշտությունը փրկել է նրա կյանքը։ America's Got Talent շոուի դահլիճում ոչ մեկի մտքով չէր անցնում, որ իրենց նման ցնցում է սպասվում, երբ պատանին բեմ էր դուրս գալիս։
Sputnik

22–ամյա Կոդիի մայրը ներկայացրել է որդուն ժյուրիին և հանդիսատեսին։

«Կոդին կույր է և տառապում է աուտիզմով։ Մի անգամ մենք նկատեցինք, որ երբ նա երաժշտություն է լսում, նրա աչքերն աշխուժանում են։ Եվ երբ նա սկսեց երգել, ես հեկեկացի։ Մտածեցի, որ նա իսկական արտիստ է», – պատմել է կինը։

Պտույտների համար խենթացող ու Բախի արիայից հուզվող «ինժեներ» Ռաֆոն. աուտիզմի ուրիշ աշխարհը

Նրա խոսքով` իրականում երաժշտությունը փրկել է նրա կյանքը։

Կոդիի հոգեթով կատարումը հուզել է դահլիճում ներկա մարդկանց։

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ժյուրիի բոլոր չորս անդամները և հանդիսատեսը ոտքի են կանգնել։ Դու պետք է դա իմանաս», – նշել է ժյուրիի անդամներից մեկը։

«Դու հիանալի էիր ոչ միայն քո աուտենտիկության շնորհիվ, այլ նաև քո մեծ տաղանդի, և դու ոգեշնչում ես։ Դա հիանալի էր», – ասել է մյուսը։

Մի խոսքով, ուղղակի դիտեք և լսեք մինչև վերջ։ Այս տեսանյութը չի կարող անտարբեր թողնել։