Թուրքիայում «Մինի միսս Տիեզերք» մրցույթում 7–ամյա հայուհի է հաղթել

Անջելինա Մկրտչյանը մոր հետ է մանրամասն մտածել երեկոյան զգեստի դիզայնը։ Աղջկա կերպարը հիացրել է ժյուրիի անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ռուսաստանի Արմավիրից ութամյա հայ աղջիկը` Անջելինա Մկրտչյանը, «Մինի միսս Տիեզերք–2019»  տիտղոսն է նվաճել։ Մրցույթը տեղի է ունեցել Թուրքիայում, հայտնի դիզայներ Պիեռ Կարդենի հովանու ներքո։ Այս մասին հայտնում է «Կուբան–24»–ը։

Նշվում է, որ ամենագեղեցիկ աղջկա կոչման համար փոքրիկ հայուհին երեք օրվա մեջ մի քանի անգամ բեմ է դուրս եկել` երեկոյան զգեստով, տարազով ու սպորտային հագուստով։ Անջելինա Մկրտչյանը մոր հետ է մանրամասն մտածել երեկոյան զգեստի դիզայնը։ Աղջկա կերպարը հիացրել էր ժյուրիի անդամներին։

Փոքրիկի խոսքով` նա շատ էր հուզվում և ուզում էր հաղթել։

«Պետք է բեմ դուրս գայի։ Սկզբում ինձ մրցանակ տվեցին, հետո ստիպված էի մնացածին սպասել»,  –ասել է Մինի միսս տիեզերք 2019 Անջելինա Մկրտչյանը։

Հատկանշական է, որ աղջկա ծնողները երբեք չէին մտածում, որ դուստրը կարող է մոդելային ապագա ունենալ։ Այժմ նրանք ուզում են պատրաստել Անջելինային, որ նա գեղեցկության մի քանի մրցույթների մասնակցի։