Սուրենյանի կանխատեսած աննախադեպ շոգն այսօր է. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 5-ից 9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ինչպես և կանխատեսվել էր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը ռեկորդային բարձր կլինի +39։