Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. նախատեսված է Փաշինյան–Պուտին հանդիպում

Աշխատանքային այցով Ռուսաստան մեկնող ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ոչ միայն Վլադիմիր Պուտինի, այլև այլ երկրների առաջնորդների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Հունիս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Փաշինյանը հայտնեց, թե Պուտինը երբ կգա Հայաստան

Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:

Սանկտ Պետերբուրգ մեկնող պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը, վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արմեն Խաչատրյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը,  Պահպանության ծառայության պետ առաջին տեղակալ Գևորգ Մովսեսյանը և այլք։