Նոր սերիալի թիզերն արդեն պատրաստ է. նախորդ ֆիլմերին ու խաղերին նման չի լինելո՞ւ. տեսանյութ

Անիմացիոն սերիալի թիզերն արդեն դիտել են ավելի քան 58 հազար անգամ։
Sputnik

Netflix և DreamWorks Animation ամերիկյան ընկերությունների կնքած հնգամյա պայմանագրի շրջանակում նկարահանված «Jurassic World: Camp Cretaceous» անիմացիոն նոր սերիալի թիզերը հրապարակվել է համացանցում։

Սերժ Թանկյանն իր հետքը թողեց «Game of Thrones» սերիալի պատմության մեջ. տեսանյութ

Ըստ տեղեկությունների` սերիալի սյուժեն բացարձակապես չի շոշափելու Jurassic Park ֆրանշիզի` մինչ այժմ նկարահանված ֆիլմերի և ստեղծված խաղերի թեմաները:

Սյուժեն այսպիսին է` 6 անչափահասների խումբն այցելում է Նուբլար կղզում գտնվող արկածային ճամբար` դինոզավրների հետ հանդիպումից նոր տպավորություններ ստանալու համար:

Բնականաբար, ինչ-որ բան այնպես չի գնում, և սովորական ճամփորդությունը վերածվում է գոյության պայքարի:

Շոուրաներների դերը ստանձնել են Սքոթ Կրեմերը և Լեյն Լոուրեսը: Գործադիր պրոդյուսերներ են նշանակվել Սթիվեն Սփիլբերգը, Ֆրենկ Մարշալը, իսկ ռեժիսոր՝ Կոլին Թրեվըրոուն: «Jurassic World: Camp Cretaceous»-ի մեկնարկը սպասվում է 2020 թվականին:

Տեսանյութը հրապարակումից ի վեր արդեն ավելի քան 58 հազար դիտում ունի։