Լիբանանում հայ երեխաները երգում են «Գետաշեն» երգը. տեսանյութ

Համացանցում տարածված տեսանյութում երևում է` ինչպես են փոքրիկները երգում հայտնի երգը։
Sputnik

Լիբանանահայ երեխաները հայրենասիրական երգեր գիտեն. դրա վառ ապացույցը համացանցում տարածված տեսանյութն է, որի փոքրիկ հերոսները երգում են հանրահայտ «Գետաշենը»։

Հայ սակրավորն ու Սիրիայի երեխաները. համացանցում հուզիչ լուսանկար է հրապարակվել

Դատելով նրանց միանման հագուստից` կարելի է ենթադրել, որ փոքրիկներն ինչ–որ կրթօջախի սաներ են, որոնցից մի քանիսը երգելու ընթացքում ծածանում են նաև հայկական եռագույնը։

Նշենք, որ «Գետաշեն» հայրենասիրական երգի հեղինակը գուսան Հայկազունն է, գրել է 90-ականների սկզբին։

Հարցազրույցներից մեկում նա պատմել է, որ 1992թ.-ին Շահումյանի գաղթի ժամանակ, երբ հայկական ջոկատներից մեկը` Արամայիս Մկրտչյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Շահումյանի և Մարտակերտի անտառներում` ապահովելու անվտանգ գաղթը, զինվորները գնացել են ու հրամանատարին ասել, որ անտառներում հայ երեխաների ձայներ են լսվում, սակայն ոչ ոք զինվորների արձագանքներին չի պատասխանում: Հրամանատարը շարել է ամբողջ գունդը և պատվիրել է երգել «Գետաշենը»: Ջոկատը երգել է «Գետաշենը», և թփուտների միջից դուրս է եկել 80 տարեկան մի ծերունի` միփողանի հրացանով, հետևից` 43 որբ երեխաներ, որոնց հասցրել են Ստեփանակերտ։