Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ. որտե՞ղ է իր արձակուրդն անցկացրել Փաշինյանը. «Հրապարակ»

Փաշինյանի մամուլի խոսնակը «Հրապարակին» հայտնել է, թե ինչու է վարչապետն այդ վայրն ընտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կարճատև հանգիստն անցկացրել է Ենոքավանում գտնվող «Ապագա ռեզորտ» համալիրում, որը պատկանում է ՔՈ կուսակցության ռեյտինգային թեկնածու, «Ապագա տուր» ՍՊԸ տնօրեն Արտակ Չիբուխչյանին: Այս մասին գրում է «Հրապարակը»։

Վարչապետը շնորհավորանքներ է ստանում. Փաշինյանին շնորհավորել են Սարգսյանն ու կաթողիկոսը

Թերթը վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է պայմանավորված Փաշինյանի այս ընտրությունը, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ դա վարչապետի ցանկությունն է եղել։ «Ինքն էր որոշել այնտեղ հանգստանալ»,–ասել է Կարապետյանը։

Ի դեպ, արմատներով Փաշինյանը ևս Ենոքավանից է: Նրա ծննդյան օրը բավականին էկզոտիկ է կազմակերպվել, հատուկ վրաններ են եղել, այլևայլ «պրելեստներ»։

Անդրադառնալով մեկ այլ հարցի` Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելուն, Կարապետյանը հայտնել է, որ հունիսի 6-ին են մեկնելու այնտեղ։

Իսկ թե երբ կլինի Պուտին-Փաշինյան հանդիպումը, Կարապետյանը նշել է, որ երբ պաշտոնապես հաստատվի հանդիպման մասին, կհաղորդեն։