Թրամփը քնել է Եղիսաբեթ II–ի ելույթի ժամանակ` ամենահետաքրքիր տեղում. տեսանյութ

«Ազատ աշխարհի» նախագահի կզակն իջել է կրծքի վրա, բայց դա շատ երկար չի տևել։ Նա կտրուկ բարձրացրել է գլուխը և համակ ուշադրություն «բեմադրել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ աչքի է ընկել «լավ» վարքով` ննջելով Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II–ի հանդիսավոր ելույթի ժամանակ։

Թրամփը եռօրյա պետական այցով Լոնդոնում է։

«Տեսախցիկը որսացել է, թե ինչպես է Դոնալդ Թրամփի աչքը կպել Բուկինգհեմյան պալատում միջոցառման ժամանակ», – գրում է Mirror պարբերականը հրապարակված տեսանյութի տակ։

Նախագահը «հանձնվել» է այն պահին, երբ խոսքը հասել է ամերիկա–բրիտանական սերտ հարաբերություններին։ Նրա կզակն իջել է կրծքին, բայց դա շատ երկար չի տևել։ Նա կտրուկ բարձրացրել է գլուխը և համակ ուշադրություն «բեմադրել»։

Ինչպես հայտնի է, Թրամփն օրական հինգ ժամից ավելի չի քնում, և, հաշվի առնելով ժամանակային տարբերությունը,  կարելի է աչք փակել նման «անհարգալից» վերաբերմունքի դրսևորման վրա։ Հաղորդվում է, որ հանդիսավոր ընդունելությանը ներկա է եղել 170 մարդ։ Թրամփը ալկոհոլ չի օգտագործել, ի դեպ, նա երբեք ալկոհոլ չի խմում։

Թրամփը և նրա կինը` Մելանյա Թրամփը, առաջին անգամ 2018թ–ին էին արժանացել  Եղիսաբեթ II–ի ընդունելությանը։ Այդ անգամ նրանք ուշացել էին անգլիացիների համար «սրբազան» թեյի ժամից։