ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի— Sputnik. Ուշի–ուշով հետևում ենք ամեն ինչին և պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժություններին։
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ իրականացնում է ավելի մասշտաբային ու բովանդակային զորավարժություններ»,–գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին, այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններն ուղղված են լինելու մարտական հրաձգության մշակմանը։