Ավազակային հարձակում Հայաստանում. երիտասարդները թալանել են Չեխիայի քաղաքացուն

Օտարերկրացի ուղևորուհին պատվիրել է իրեն Աշտարակից տանել Երևան, տաքսու վարորդն ու մեկ այլ երիտասարդը դանակ են հանել ու սպառնացել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ Աշտարակ քաղաքում դիմակավորված ոստիկանները հենց Աշտարակում ապրող երեք երիտասարդի են բռնել ու բերման ենթարկել ոստիկանություն։

Երեխային տանն է ծննդաբերել, հետո զանգել բժշկին. ջրատարում գտած նորածնի դեպքի մանրամասները

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրանք կասկածվում են ավազակային հարձակում կատարելու մեջ։ Բերման ենթարկված երիտասարդներից մեկը տաքսու վարորդ է։

Հունիսի 2-ին նրա մեքենան է նստել երիտասարդ մի աղջիկ (Չեխիայի քաղաքացի)։ Մեքենայում եղել է նաև վարորդի ընկերներից մեկը։ Օտարերկրացի ուղևորուհին պատվիրել է իրեն Աշտարակից տանել Երևան։ Ճանապարհին տաքսու վարորդն ու նրա հետի երիտասարդը դանակ են հանել, ուղևորուհուն սպառնացել և թալանել նրան։

Զբոսաշրջիկի իրերը վերցնելուց հետո նրան իջեցրել են մեքենայից ու հեռացել։

Զբոսաշրջիկն էլ դիմել էր ոստիկանություն ու պատմել կատարվածի մասին։