Արսեն Ջուլֆալակյանն ինքնագլորով գնում է աշխատանքի. տեսանյութ

Տեսանյութում երևում է` ըմբիշ պատգամավորը որքան հմտորեն է վարում իր արտասովոր փոխադրամիջոցը։
Sputnik

ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այսօր` հունիսի 4-ին, խորհրդարան է գնացել ինքնագլորով։ Sputnik Արմենիայի թղթակիցը նրան նկատել է Բաղրամյան պողոտայում և նկարահանել։

Տեսանյութում երևում է` ինչպես է նա սլանում մայթով` ընթացքում մերթընդմերթ կռանալով, որպեսզի խուսափի ծառերի ճյուղերին դիպչելուց։

Հիշեցնենք` ըմբիշ պատգամավորը երեկ Facebook սոցիալական ցանի իր էջում ցուցադրել էր իր նոր փոխադրամիջոցը։ Նա լուսանկար էր հրապարակել ու հայտնել, որ դրանով պատասխանում է լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես և ում ուղեկցությամբ է ինքը գալիս ԱԺ։