Երևանում կայացել է ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությունը Երևանում է:
Sputnik

Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատվիրակությանը օդանավակայանում դիմավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը. նրան ուղեկցում էին կոլեգիայի հայկական կողմի  անդամները:

Միավորված կոլեգիայի նիստին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեսանյութում: