ՌԱԴԻՈ

Ավետիսյան․ «Հանքարդյունաբերություն՝ չի նշանակում հանքերի հոշոտում»

Չպետք է հակադրվեն ներդրումները, աշխատատեղերի ստեղծումը հանքարդյունաբերության ոլորտում և շրջակա միջավայրի պաշտպանություն։ Հենց հակադրվեցին՝ կունենաք խնդիրներ տնտեսական դաշտում, և՛ սոցիալական, և՛ բնության պահպանության։
Sputnik
Ավետիսյան․ «Հանքարդյունաբերություն՝ չի նշանակում հանքերի հոշոտում»

Չպետք է հակադրվեն ներդրումները, աշխատատեղերի ստեղծումը հանքարդյունաբերության ոլորտում և շրջակա միջավայրի պաշտպանություն։ Հենց հակադրվեցին՝ կունենաք խնդիրներ տնտեսական դաշտում, և՛ սոցիալական, և՛ բնության պահպանության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով աշխարհն  այս հարցի լուծումն ունի․ կանաչ տնտեսությունները զարգանում են, բայց զուգահեռ զարգացած երկրները չեն արգելել հանքարդյունաբերությունն իրենց տարածքներում։

Կապանցիները պետք է զգուշանան, քանի պարզված չէ դեղնավուն հեղուկի ծագումն ու բաղադրությունը

Հայաստանը, ըստ Ավետիսյանի՝ պետք է խելամիտ քաղաքականություն վարի՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Հանքի շահագործումը պետք է լինի խորքային ուսումնասիրությունների հիման վրա և  միջազգային ընդունված չափանիշների համատեքստում, որպեսզի անդառնալի հետևանքներ չունենա շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա։ 

«Բացի այդ, հանքարդյունաբերություն՝ չի նշանակում հանքերի հոշոտում, մինչև վերջ շահագործում։ Չպետք է մի սերունդը ամբողջությամբ օգտագործի հանքերը՝ գալիք սերունդներին ոչինչ չթողնելով․ պետք է ոլորտը կարգավորող նորմեր լինեն»,-ասել է Թադևոս Ավետիսյանը։

Տնտեսագետը նշում է՝ հանքարդյունաբերությունը մեր երկրի համար զարգացման հիմնական ուղղություններից է, և ընդունելի չէ կառավարության մոտեցումը, որ միանգամից 180 աստիճան շրջադարձ է անում և ասում, որ ՀՆԱ-ի հիմնական  բաժինը կազմող հանքարդյունաբերութունը պետք է  վերանա և նոր,  կառուծվածքային փոփոխություն է  անում։

Ավետիսյանը վստահ է՝ այս ոլորտում կտրուկ փորձերը կարող են և՛ սոցիալական վնաս հասցնել, և՛  վնասել երկրի ներդրումային վարկանիշին։