Ինչպես ռուսական Արմավիրը կոչեցին Հայաստանի հին մայրաքաղաքի պատվին. տեսանյութ

Հայկական եկեղեցին կառուցել են դեռ այն ժամանակ, երբ քաղաքի տեղում գյուղ է եղել։ Հենց դա էլ ազդել ապագա քաղաքի անվանման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Արմավիրի հայկական եկեղեցին դարձել է ապագա քաղաքի առաջին կառույցներից մեկը։ GorodArmavir.ru–ին այս մասին պատմել է Երկրաբանական թանգարանի հնագիտության և հնէաբանության բաժնի վարիչ Ալեքսանդր Լոպատինը։

Օգնելու փոխարեն խոչընդոտում են. ի՞նչն է խանգարում Ջրառատի 7-րդ դարի եկեղեցու վերականգնմանը

Շուտով Արմավիրը պատրաստվում է տոնել 180–ամյակը, սակայն հետաքրքիր է, որ քաղաքի հիմնադիրները որոշել են եկեղեցի կառուցել ավելի վաղ, քան ձևավորվել է բնակավայրը։ Տնօրենի խոսքով`1839թ–ին Երմանխաբլ աուլի առաջին կառույցների շարքում կառուցվել է հայ–գրիգորյանական եկեղեցին։

«Սկզբում տաճարը փայտից էր, որը 1842թ–ին վառվեց», – պատմել է Լոպատինը։

Դրանից հետո որոշել են քարե եկեղեցի կառուցել և դրամահավաք են կազմակերպել։ Իր ավանդն է ունեցել նույնիսկ Նիկոլայ I կայսրը` շինարարության համար նվիրելով 10 հազար ռուբլի։ Եկեղեցին օրհնելու համար 1848թ–ին քահանա է ժամանել Ստավրոպոլից։

«Նա էլ առաջարկել է աուլը վերանվանել Արմավիր` ի պատիվ Հայաստանի հնագույն մայրաքաղաքի», – նշել է Լոպատինը։

Այսպես, հայկական եկեղեցին կարևոր դեր է խաղացել Արմավիրի պատմության մեջ։ Դրա շնորհիվ աուլում է հայտնվել նաև աղյուսե առաջին շենքը։

«Դա եղել է ծխական դպրոցի շենքը։ Այնտեղ հիմա սովորում են № 6 դպրոցի տարրական դասարանի աշակերտները», – ասել է հնագետը։

Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

Եկեղեցու տարածքը պատվել է աղյուսե պատով, որի բարձրությունը 2,5 մետր է եղել։ Ենթադրվել է, որ թշնամիների հարձակման դեպքում բնակչությունը կպատսպարվի այդ ամրոցում։ Եկեղեցին նույնպես կառուցել են դարերի համար։

Հիմքը քարից է, պատերի համար աղյուսը բերել են Ստավրոպոլից։

19–րդ դարի վերջում կոսմետիկ վերանորոգում են արել։ Հեղափոխությունից հետո հայ համայնքը կարողացել է այնպես անել, որ եկեղեցին չդադարի գործել։

1939թ–ին Սվյատո-Նիկոլսկի եկեղեցու փակումից հետո հայկական եկեղեցին բաժանել են երկու մասի։ Մի հատվածում ռուսական եկեղեցի են բացել, մյուսը հայկական է մնացել։ Իսկ 20–րդ դարի 50–ական թթ–ին ռուսական մասն ընդհանրապես լուծարել են։

Տարածքում շաքարի պահեստ է եղել։ Դա կործանարար ազդեցություն է ունեցել որմնանկարների և զարդանախշերի համար։

20–րդ դարի 60–ական թթ–ին եկեղեցին նորոգման կարիք է ունեցել։ Սկսել են նորոգել նոր հոգևոր հովվի նախաձեռնությամբ, որի շնորհիվ եկեղեցուն է վերադարձվել ամբողջ շենքը։

Այժմ ընթանում է եկեղեցու պատմության մեջ երրորդ վերանորոգման աշխատանքը։ Նկարիչները որմնանկարներ են նկարում` հայ–գրիգորյանական կանոններով։ Շենքը դեռ հարյուրավոր տարիներ կանգուն կմնա։