Աննախադեպ` ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում. ի՞նչ է կանխատեսում Սուրենյանը

ԱԻՆ կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին նաև բացառվում է տեղումների հավանականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը աննախադեպ կանխատեսում է  արել։

Facebook–ի իր էջում նա գրել է, որ առաջիկա օրերին` հունիսի 5–6–ին Արարատյան դաշտում և Երևանում աննախադեպ շոգ կգրանցվի։

« Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»,–գրել է Սուրենյանը։

Նշենք, որ ԱԻՆ կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին նաև բացառվում է տեղումների հավանականությունը։