Հայաստանի որոշ հատվածներում կրկին անձրև կտեղա. եղանակի տեսություն

Երկրի որոշ շրջաններում ամռան երկրորդ օրն այդքան էլ ամառային չի լինի. oդերևութաբանները անձրև ու ամպրոպ են կանխատեսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 2-6-ն կեսօրից հետո կարճատև անձրև կգրանցվի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Անձրև կտեղա Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում և Արագածոտնում։ Ընդ որում, անձրևը կուղեկցվի ամպրոպով։

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-6-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևանում չոր եղանակ կլինի։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի, գիշերը կնվազի մինչև 16 աստիճան։