Երևանում 41 տարեկան կնոջ են առևանգել. տղամարդիկ սպառնացել են դանակով

Կնոջը նստեցրել են տաքսին ու տարել Երևանի կենտրոն։ Այդ ընթացքում նա հասցրել է առևանգման մասին տեղեկացնել աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մայրաքաղաքում ապրող 41-ամյա մի կնոջ դանակի սպառնալիքով առևանգել են։

Ավազակային հարձակում Մասիսում. դանակը դրել է վաճառողուհու պարանոցին ու գումար ուզել

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանի մոտ է եղել, երբ տաքսի ավտոմեքենայով երկու տղամարդ են մոտեցել, որոնցից մեկի մոտ դանակ է եղել։

Կնոջը դանակի սպառնալիքով նստեցրել են ավտոմեքենան ու տարել Երևանի կենտրոն։

Կինն այդ մասին գաղտնի տեղեկացրել է աղջկան, որն էլ ահազանգել է ոստիկանություն ու բացատրել մոր գտնվելու վայրը։

Մեր տեղեկություններով՝ ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել կնոջն ու տղամարդկանց և գտնել դանակը։

Նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք։

Մեզ չհաջողվեց պարզել առևանգման պատճառները, ինչը իրավապահները քննությամբ կպարզեն։