ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։
Երևանի մետրոյում «նոր կայարան» է բացվել. մուտքը ժպիտով է ու ժետոնով. լուսանկարներ
© Sputnik / Andranik Ghazaryan
Լուսանկարները «պատմեցին», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։
Երևանի մետրոյում «նոր կայարան» է բացվել. մուտքը ժպիտով է ու ժետոնով. լուսանկարներ
© Sputnik / Andranik Ghazaryan
Տոնական տրամադրությունն ամբողջացրեց մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:
Երևանի մետրոպոլիտենի ամբողջ անձնակազմը երեխաներին մաղթեց խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա։
Մուտքը ժպիտով է և ժետոնով։