Տիգրանը ոսկի տանտիրուհի ունի. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է` ինչ է եփելու հանգստյան օրերին

RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչ է տան անդամների համար պատրաստելու հանգստյան օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ծովատառեխով պաշտետ, կանաչ բորշչ` հավով և թրթնջուկով, ազովի երկայնաձկան տապակած խավիար, ու սա դեռ ամբողջ ճաշացանկը չէ, որը RT–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատրաստվում է հրամցնել տնեցիներին այս շաբաթ–կիրակի։ Այդ մասին նա պատմել է Instagram–ի իր էջում։

«Այս հանգստյան օրերին մեզ մոտ կոզակային խոհանոց է լինելու, Կրասնոդարի իմ մանկության տոնական սնունդը, ինչպիսին ես հիշում ու սիրում եմ», – գրել է Սիմոնյանը։

Սիմոնյանն ավելացրել է, որ ծովատառեխով պաշտետն իրենք են աղ դրել, հետո ավելացրել են տապակած սոխը, ձուն և կանաչ խնձորը։ Ճաշացանկում նաև կանաչ բորշչ կա` հավով, թրթնջուկով և համեմով, ինչպես նաև ազովյան երկայնաձկան տապակած խավիար։

«Քեզ չի կարելի»․ Պուտինը թույլ չի տվել, որ Մարգարիտա Սիմոնյանը շամպայն խմի

Ընթրիքն առանց ճարպի չի անցնի, որը համեմված կլինի սխտորով, սև պղպեղով և դափնու տերևով։ Սա ևս տնական է։

«Հորթի տապակած մսով ու տանձով պատրաստված պաշտետով էկլեր։ Տապակած դդմիկ սխտորով և թթվասերով։ Սոխով և գազարով սմբուկ», – թվարկել է Սիմոնյանը։

Հետո նշել է, որ սեղանին կլինի նաև տավարի լեզվով, թարմ և թթու դրած վարունգով ու ջեռոցում տապակած թարմ կարտոֆիլով աղցան, որը մատուցել են «Կրասնոդար» հեռուստառադիոընկերության (Սիմոնյանի առաջին աշխատավայրն է) մոտ գտնվող ճաշարանում։

«Եվ իմ հարազատ Կուբանն իսկապես գնահատողների համար` ճահճակուղբ շամփուրի վրա», – գրել է Սիմոնյանը` այս ամենին կից դնելով #воскресныйужин հեշթեգը։

Նշենք, որ սա ամբողջական ցուցակը չէ և անդրադառնանք նրա էջի բաժանորդների արձագանքին։

Մարգարիտա Սիմոնյանի աղջիկը չինարեն է խոսում. տեսանյութ

Մարդիկ կարդացել ու ցնցվել են բազմազան ճաշացանկից։

«Մալիշևան լալիս է`Ձեր մենյուն կարդալիս», – գրել է martynov5985–ը։

«Այ քեզ սեղան», – գրել է tatyana__tvs–ն։

«Ախ, ինչ համեղ է», – գրել է svetlana.balabaeva0306–ը։

«Բարի ախորժակ։ Անզուգական մենյու է», – գրել է ovin_mlm–ն։

«Ոսկի տանտիրուհի ունի Տիգրանը», – գրել է romandarkone–ն։

Սիմոնյանն առաջին անգամ չէ, որ ընտանիքի համար նման ճոխ ճաշկերույթ է կազմակերպում։ Ընդ որում, ուտեստների աշխարհագրությունը կարող է տարբեր լինել` իտալական ընթրիքից մինչև խաշած կարտոֆիլ։