Իսկ դուք գիտեի՞ք, որ երեխաներից հնարավոր չէ պաշտպանվել։ Sputnik Արմենիան այս մասին իմացավ այսօր` այցելելով Բաղրամյան պողոտա ու զրուցելով երեխաների հետ։
Երեխաների հետ զրուցել ենք տարբեր հարցերի շուրջ` ումի՞ց պետք է պաշտպանել երեխաներին, երեխաներից ինչպե՞ս պետք է պաշտպանվել, ֆինանսական որքա՞ն վնաս են պատճառել իրենց ընտանիքներին։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ չնայած մեր «սադրիչ» հարցերին, երեխաներն այնպիսի պատասխաններ էին տալիս, որ այլևս հարց հնչեցնելու անհրաժեշտություն չէր լինում։
Բաղրամյան պողոտայում կնոջ և դստեր հետ զբոսնող հունահռոմեական ոճի ըմբիշ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն էլ մեզ հետ զրույցում անկեղծացավ ու հիշեց, թե ինչպես էր սիրած աղջկա համար կռիվներ անում։