ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը 35 տարեկանում ավտովթարի զոհ է դարձել։ Այս մասին գրված է «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի Twitter–յան էջում։ Ֆուտբոլիստն այդ ակումբի սանն էր։
«Ավելի տխուր նորություն չենք կարող հայտնել։ Խոսե Անտոնիո Ռեյեսը մահացել է ավտովթարի հետևանքով։ Հանգչիր խաղաղությամբ», – գրված է հաղորդագրության մեջ։
ԶԼՄ–ների տվյալներով`ՃՏՊ–ն տեղի է ունեցել Սևիլյայի և Ուտրերայի միջև գտնվող ավտոմայրուղում։ Ռեյերսի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել։
Ռեյերսը Մադրիդի «Ռեալի» և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանն էր։ Նա կարիերան սկսել է «Սևիլյայում», առաջին խաղն անցկացրել է 1999/2000 խաղաշրջանում։ 2004 թվականի հունվարին 20 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Արսենալ» ։ 2006/07 խաղաշրջանները վարձակալության իրավունքով անցկացրել է «Ռեալում»։ 2007 թվականին 12 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ատլետիկո»։
Խաղացել է նաև «Բենֆիկա» պորտուգալական ակումբի (վարձակալության իրավունքով), իսպանական «Էսպանյոլայի», «Կորդովայի», չինական «Սինցզյան Տյանշան Լեոպարդ» (Xinjiang Tianshan Leopard F.C.) թիմերում, իսկ վերջին շրջանում խաղում էր «Էկստրեմադուրա» ակումբում։
Իսպանիայի հավաքականի կազմում նա 22 խաղ է անցկացրել, 4 գոլ խփել։ Եվրոպայի լիգայի 5-ակի հաղթող էր։