Ժպտացող երեխաներ, փուչիկներ և երգուպար. Բաղրամյան 26-ում նշվում է հունիսի 1-ը. տեսանյութ

ՀՀ նախագահի նստավայրի հարակից տարածքում իսկական տոն է. ժպտացող երեխաների պակաս չկա։ Փոքրիկներն իրենց իրավունքների պաշտպանության օրը նշում են մեծ ոգևորությամբ։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է տոնական եռուզեռը։
Sputnik

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Այս օրվա կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարակից բակում, երեխաներին նվիրված միջոցառում է կազմակերպվել:

Երեխաները երգել են, պարել, ոմանք նկարել են կավիճով, իսկ մյուսները համբերատարությամբ սպասել են, որ իրենց թշիկներին ու թաթիկներին նկարեն։

Մանուկների խանդավառությունն ու նախագահական նստավայրի եռուզեռը դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութում։