ՀՀ նախագահը 5 նախարարի նշանակման հրամանագիր է ստորագրել

Արմեն Սարգսյանի ստորագրությամբ հաստատվեցին 5 նախարարությունների ղեկավարների անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր 5 հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։

Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովը բուռն քննարկումներից հետո մայիսի 8–ին ընդունեց կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը:

Նոր օրենքով ՀՀ կառավարությունը կազմված է հետևյալ նախարարություններից` Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: