Արփա գետն ընկած երեխայի դին հայտնաբերեցին. մանրամասներ

Գետն ընկած երեխան, նախնական տեղեկություններով, 14 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի— Sputnik. Փրկարարները հայտնաբերել են այսօր Արփա գետն ընկած երեխայի դին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«911» ծառայությունը 15։46-ին ահազանգ էր ստացել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, երեխա է ընկել Արփա գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 18:15-ի դրությամբ հայտնաբերվել է երեխայի դին։

«Դեպքի մասին ԱԻՆ էր ահազանգել անցորդը։ Երեխան, նախնական տեղեկություններով, 14 տարեկան է, տղա»,– Sputnik Արմենիային հայտնեցին ԱԻՆ–ից։

Նշենք, որ որոնողական աշխատանքների համար դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։