ՌԱԴԻՈ

Ոսկանյան. «Պասիվությունը և անգործությունը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ»

Sputnik Արմենիայի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի իշխանությունների գործողություններն ու հռետորաբանությունը Իրանի նկատմամբ գնալով ավելի մեծ տագնապ է առաջացնում, և հետագա սրացումն, անկասկած, կանդրադառնա նաև Հայաստանի շահերի վրա։
Sputnik
Ոսկանյան. «Պասիվությունը և անգործությունը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ»

«Իրանի շուրջ իրադարձությունները բավականին սրընթաց են զարգանում,և դրա հիմքերը մի քանիսն են»,-փաստում է Ոսկանյանը։

Իրանագետը չի բացառում, որ ամերիկացիները և նրանց դաշնակիցները կարող են Իրանի հետ փոքր բախումներ հրահրել, իսկ դա, տնտեսական ճնշման հետ մեկտեղ, բազմաթիվ տհաճություններ է խոստանում տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում Հայաստանի համար, որը բարեկամական հարաբերություններ է պահպանում մերձավոր հարևանի հետ։

«Անկախ իրավիճակի ապակայունացման վտանգից, Հայաստանի իշխանություններն իրենց չափազանց պասիվ են պահում և ավելի շատ զբաղված են ներքաղաքական «բանավեճերով»,–նկատում է Ոսկանյանը։

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչի խոսքով` հանրապետության իշխանությունները պետք է նախաձեռնող լինեն, աշխատեն ամերիկացիների և եվրոպացիների հետ, բացատրեն նրանց իրենց վիճակը: Հակառակ դեպքում, այսօրվա պասիվությունն ու անգործությունը կարող է հետագայում Հայաստանի համար թանկ արժենալ։