Հայաստանում շոգ է լինելու. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ մայիսի վերջին օրից սկսած` Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն այսօրվանից կսկսի բարձրանալ։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

«Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 3-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 31-ին ամբողջ Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի, և ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրում` +34 աստիճան։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 32 աստիճանի, իսկ գիշերը կտատանվի 15-17 աստիճանի սահմանում։