Արմեն Սարգսյանն էլ է արձակուրդ վերցրել. որտե՞ղ է նա անցկացնելու հանգիստը

ՀՀ նախագահը որոշել է երկու օր հանգստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է երկօրյա արձակուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Սարգսյանը չի աշխատի այսօր` մայիսի 31-ին, և երկուշաբթի` հունիսի 3-ին։

«ՀՀ նախագահն արձակուրդը կանցկացնի արտերկրում»,– Sputnik Արմենիային հայտնեցին նրա մամուլի ծառայությունից։

Սարգսյանը վերջին անգամ կարճատև արձակուրդ էր վերցրել անցած տարվա դեկտեմբերին։

Նշենք, որ արձակուրդ է վերցրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա արձակուրդ մեկնելու որոշումը ստորագրել է մայիսի 30-ին։