Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց

Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով։

Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

Ապրիլյան պատերազմի 23 զոհերի գործերը կքննարկվեն եվրոպական դատարանում. Արցախի ՄԻՊ

«Ազգային ժողովի 47 պատգամավորների պահանջով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,–ասաց նա։

Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ`քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ դատական բարեփոխումներին նվիրված մայիսի 20–ի իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները։