ՌԱԴԻՈ

Անցումային արդարադատությունը անհրաժեշտ է հանրությանը հաշտեցնելու համար. դրա կարիքը չկա

Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Արփինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում անցումային արդարադատության վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների մասին։
Sputnik

«Անցումային արդարադատությունը որպես գործիք անհրաժեշտ է հանրությանը հաշտեցնելու համար, մեզ մոտ դրա կարիքը չկա»,-կարծում է արդարադատության նախկին նախարարը։

Նրա խոսքով`«Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները» թեմայով խորհրդարանական լսումները ոչինչ չտվեցին, բացի այն, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան արտահայտվելու և փաստելու վարչապետ Փաշինյանի` ի սկզբանե որոշած օրակարգին իրենց հավատարմությունը։