Տարածաշրջանում միակը. Երևանում smart փողոցները կշատանան

Հայաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պայքարում են խցանումների դեմ, հոգում են վարորդների մասին ու մտադիր են «խելացի» դարձնել մայրաքաղաքի, իսկ հետո նաև երկրի բոլոր ճանապարհները։
Sputnik

Լաուրա Սարգսյան,  Sputnik Արմենիա

Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ «խելացի» ճանապարհ ու «խելացի» խաչմերուկներ են  հայտնվել։ Այս ամենը ՀՀ Ճանապարհային ոստիկանության ինժեներների մշակման շնորհիվ է։ Մասնագետները ոչ միայն սկսել են պայքարել խցանումների դեմ և ուլտրաձայնային սենսորներ են տեղադրել, այլև հոգածություն են ցուցաբերում ավտոսիրահարների հանդեպ։ Նոր միջոցները կխնայեն վարորդների նյարդերն ու ժամանակը։

Տարածաշրջանում միակը. Երևանում smart փողոցները կշատանան

ՀՀ ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սենսորները տեղադրվել են առայժմ միայն Երևանից Էջմիածին ու «Զվարթնոց» տանող ճանապարհների խաչմերուկներում, նաև Աճառյան փողոցում։ 

Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը

«Սկզբի համար մենք տեղադրել ենք ամենաբարդ խաչմերուկում ու ամենաբարդ փողոցում։ Առաջիկայում ուլտրաձայնային սենսորներ կհայտնվեն նաև մայրաքաղաքի այլ փողոցներում, իսկ հետո նաև Հայաստանի այլ բնակավայրերում», – ասաց Կոստանյանը։

Զրուցեցինք Կոստանյանի հետ հենց օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկներից մեկում։ Ճանապարհից ցույց տալով` նա պարզաբանեց, որ մինչև 2018 թվականը այդ խաչմերուկում  մշտապես խցանումներ էին լինում, այն դժվար անցանելի էր։

Սենսորների տեղադրումից հետո իրավիճակը փոխվեց։ Համակարգն ավտոմատացված է, ընդունիչը հաշվարկում է մեքենաների հոսքն ու միանգամից փոխում է լուսարձակի գույնը` կանաչից կարմիրի կամ հակառակը։

«Եթե մեքենաները շատ են, ապա կանաչն ավելի արագ է վառվում։ Օրինակ՝ մեծ հոսքի դեպքում լուսարձակը կարող է օդանավակայանից Երևան ուղևորվող մեքենաներին միայն 20-30 վայրկյան պահել։ Իսկ եթե մեքենաների հոսքն ավելի քիչ է, ժամանակն ավելանում  է», – պարզաբանեց Կոստանյանը։

Տարածաշրջանում միակը. Երևանում smart փողոցները կշատանան

Պարզվում է` աննշան թվացող վայրկյանները երթևեկության կազմակերպման գործում մեծ նշանակություն ունեն։ Էջմիածին–Երևան ճանապարհի դեպքում ամենաաշխույժ ժամին նվազագույն դադարը կարող է 35 վայրկյան լինել, առավելագույնը` մինչև 60 վայրկյան։

Նիկոլ Փաշինյանը լավ բան է հիշել, բայց ուշ. խորհրդային կանգառներից բան չի մնացել. Մինասյան

Կոստանյանը նշեց, որ սենսորի շնորհիվ խաչմերուկում խցանում գրեթե չի առաջանում։

«ՃՏՊ–ներ, խցանումներ չկան, ինքներդ էլ տեսնում եք` ակտիվ ժամ է, օդանավակայանում էլ մեծ քանակությամբ տրանսպորտ կա, բայց այս խաչմերուկում խցանում չկա», – ասաց Կոստանյանը։

Այդպիսի սարք տեղադրվել է նաև Աճառյան փողոցում, որն ամենածանրաբեռնվածներից է։ Երեք կիլոմետր երկարություն ունեցող փողոցում հինգ խաչմերուկ կա։

Առաջիկայում նման համակարգեր կհայտնվեն նաև Կոմիտասի պողոտայում ու կենտրոնական այլ փողոցներում։ Մեկ համակարգը 600–ից 700 հազար դրամ արժի։

Երևանի փողոցներում նաև անվտանգության կղզյակներ կհայտնվեն։ Կոստանյանը պարզաբանում է, որ դրանք անցումներում բարձր եզրաքարերի տեսք կունենան։ Եթե հետիոտնը չհասցնի ճանապարհն անցնել, կարող է սպասել այդ հատվածում։

Առաջին այդպիսի կղզյակը կհայտնվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում։