ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման հերթական դեպքն է բացահայտել. տեսանյութ, լուսանկարներ

Իրանի 2 քաղաքացիները «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգվածը թաքցրել են ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապես պատրաստված թաքստոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի աշխատակիցները, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի բաժանմունքի աշխատակիցների մասնակցությամբ, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման հերթական դեպքն է բացահայտել. տեսանյութ, լուսանկարներ

Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն զանգված: Մաքսանենգներն այն թաքցրել էին ճամպրուկի ներքևի հատվածում՝ նախապես պատրաստված թաքստոցում:

ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման հերթական դեպքն է բացահայտել. տեսանյութ, լուսանկարներ

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Իրանի քաղաքացիները կալանավորվել են:

ՊԵԿ-ը թմրամիջոցի ներմուծման հերթական դեպքն է բացահայտել. տեսանյութ, լուսանկարներ