Շենգավիթում 18-ամյա աղջիկը քացախաթթու է խմել

Բժիշկների արագ կազմակերպած աշխատանքը, բարեբախտաբար, արդյունք է տվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Մեր տեղեկություններով ժամեր առաջ Շենգավիթ վարչական շրջանից Մուրացան բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա մի աղջիկ։

Բժիշկները պարզել են, որ աղջիկը քացախաթթու է խմել և անմիջապես միջոցներ են ձեռնարկել կյանքը փրկելու համար. բարեբախտաբար բժիշկների աշխատանքը արդյունք է տվել։

Նախնական վարկածի համաձայն աղջիկը քացախաթթու խմել է ինքնասպանություն գործելու նպատակով։

Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ աղջիկն այդ ծայրահեղ քայլին դիմել է, քանի որ ծնողները թույլ չեն տալիս շփվել իր սիրած տղայի հետ։

Այս ամենից ընկճված էլ նա փորձել է կյանքին վերջ տալ, ինչը բարեբախտաբար կանխվել է։