ՌԱԴԻՈ

Հայրապետյան. «Դա հայտարարություն էր, ըստ էության, ոչնչի մասին»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մայիսի 27-ին գումարված և մի քանի ժամ տևած դատավորների ընդհանուր ժողովի տարածած հայտարարության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Sputnik
Հայրապետյան. «Դա հայտարարություն էր, ըստ էության, ոչնչի մասին»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մայիսի 27-ին գումարված և մի քանի ժամ տևած դատավորների ընդհանուր ժողովի տարածած հայտարարության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։ Նրա խոսքով, դատավորների ընդհանուր ժողովն, ըստ էության, անուղղակի կերպով անվստահություն է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին։

Մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերի. Ավինյան

«Եթե հաշվի առնենք, որ սահմանադրությամբ ԲԴԽ-ի 10 անդամներից հինգին նշանակում է դատավորների ընդհանուր ժողովը, ապա կարող ենք անել նաև հեռահար հետևյալ կանխատեսումը, որ դատավորների ընդհանուր ժողովն ապագայում իր անդամներին հետկանչի գործողություն կնախաձեռնի»,- ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը։

«Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությունը, ըստ էության, հայտարարություն էր ոչնչի մասին։ Ընդամենը արձանագրվեց այն, ինչը կա այսօր»,-փաստում է Ռոբերտ Հայրապետյանը։

Ըստ իրավաբանի, դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ անդամների հնարավոր հետկանչը կարելի է համար վեթինգի մեկնարկ։