ՌԱԴԻՈ

Մեքենաների առուծախի ստվերային կարուսելի դեպքերը ոչ թե նվազել են, այլ աճել. Մարի Մանուկյան

Իրավաբան Մարի Մանուկյանը Sputnik Արմենիայի «Մութ անկյուն» հաղորդման շրջանակում անդրադարձել է ավտոմեքենաների առուվաճառքի, միջնորդների գործունեության հետ կապված ստվերային ու ռիսկային գործոններին, որոնք նմանվում են խարդախություններից բաղկացած շղթայի:
Sputnik

Եղել են դեպքեր, երբ նմանօրինակ գործարքներից հետո մեքենայով կատարվել են օրինախախտումներ, և դրա հետևանքով տուժել է մեքենան վաճառած անձը, քանի որ անվանափոխություն դեռ չի եղել:

«Այստեղ պետք է մատնանշել մեր քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակը, հարկերից խուսափելու, լրացուցիչ ծախսեր չկատարելու հանգամանքները, մինչդեռ օրինակ տարաժամկետ, բանավոր գործարքները, որոնք չեն փաստաթղթավորվում, և միանգամից անվանափոխություն տեղի չի ունենում, կարող են լինել բավականին ռիսկային»,- ասում է Մարի Մանուկյանը:

Իրավաբանի պնդմամբ՝ ավտոմեքենաների առուվաճառքի ստվերային կարուսելի դեպքերը ոչ թե նվազել են, այլ վերջին շրջանում գրանցվել է նման գործարքների աճ: