ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Սերժ Սարգսյանի վերջին շաբաթներին Արցախում գտնվելը պայմանավորված է եղել արցախցի նախկին և ներկա պաշտոնյաներին մի շարք չկշռադատված քայլերից հետ պահելու հանգամանքով: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Սերժ Սարգսյանն այս պահին բուֆերի դեր է կատարում Հայաստանի իշխանությունների դեմ ծրագրվող անմիտ գործողությունների դիմաց՝ դրանով կանխելով Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակամարտության հնարավոր սրացումը»,– գրում է պարբերականը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանի արցախյան այցի մասին հայտնի դարձավ մայիսի սկզբին։ Հստակ տեղեկություն չկա` երբ է նա վերադարձել, բայց հայտնի է, որ նա մայիսի 18-ից հետո հանդիպել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։