Ի՞նչ է կատարվում Ազգային ժողովի դիմաց. տեսանյութ

Ցուցարարները առավոտից հավաքվել են Ազգային ժողովի մոտ և բողոքում են բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշումից։
Sputnik

«Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Ո՛չ մենաշնորհին» պաստառներով ցուցարարները նշում են, որ բուքմեյքերական գրասենյակները փակելով` իշխանությունը նպաստում է, որ օնլայն տիրույթում գործող ընկերությունների համար մենաշնորհ հաստատվի:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։

Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։