Դուդուկը, հայկական ծովն ու Սևանի քյաբաբը. Շիրվինդտը «դիմակազերծել» է Հայաստանը. տեսանյութ

Հայտնի հեռուստահաղորդավարը տնական օղի է խմել Հայաստանում, նվերներ ստացել ու «մարտնչել» Սևանի թռչունների դեմ։
Sputnik

Հեռուստահաղորդավար և ճանապարհորդ Միխայիլ Շիրվինդտը Հայաստան է այցելել և մի քանի հետաքրքիր բացահայտումներ արել դուդուկի, հայկական ծովի ու Սևանի քյաբաբի մասին։

Այս հայի մասին գիտի ամբողջ Սիբիրը. ինչպես վագրը սկսեց մայր համարել բժիշկ Դալլաքյանին

Նա եղել է նաև Վերնիսաժում ու պարզել, որ հայկական շուկան տարբերվում է իր բազմազանությամբ։ Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ` ցանկացած ճաշակի հայկական գորգերից մինչև հնաոճ սպասք ու տարատեսակ սրճեփներ։ Թամարա Վարդանովնան նրան հայկական կարպետի նախշազարդերով գլխարկ է նվիրել նրան և բացատրել, որ Կարապետյան ազգանունը կարպետագործության հետ որևէ ընդհանուր բան չունի։

Հեռուստահաղորդավարը համտեսել է խեցգետնից պատրաստված քյաբաբը, որը հատուկ նրա համար պատրաստել է շեֆ խոհարար Գոռը։ Մինչ նրանք պատրաստել են քյաբաբը, վրա են հասել որորները, և ճանապարհորդը ստիպված է եղել փրկել իր դրոնը։