Վթար Արարատում. ուղևորներից մեկը մահացել է, վարորդի ու մյուս ուղևորի վիճակը ծանր է

Վթարի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, քաղաքացիներից մեկին մեքենայից դուրս բերելու համար դիմել են փրկարարների օգնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Արարատի մարզի Դիտակ գյուղում երկու ավտոմեքենա իրար են բախվել, ինչի հետևանքով մեքենայի ուղևորներից մեկը մահացել է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գազի արտահոսք ու հրդեհ. 24–ամյա քաղաքացին ձեռքի և դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել

««911» ծառայությանը մայիսի 27-ին, ժամը 21:21-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ս.Ս.) և «ԳԱԶ-53» (վարորդ` Վ.Ա.) մակնիշների ավտոմեքենաները»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Ո.-ն (ծնված 1962 թ.), հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը՝ Հ.Ո.-ն (ծնված 1964 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: