Ողբերգական դեպք Երևանում. 37-ամյա տղամարդը 8-րդ հարկից նետվել է ու մահացել

Շենքում խոսակցություններ են պտտվում, որ նետվելուց առաջ տղամարդը սուրճ է խմել մոր հետ, հետո կինը դուրս է եկել սենյակից, վերադարձել ու տեսել է, որ որդին չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Երեկ` մայիսի 27–ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անցորդները Գայի պողոտայի թիվ 4 շենքի բակում նկատել են ընկած տղամարդու և զանգել են շտապօգնություն։

Երևանում ընկերուհին դանակահարել է ընկերոջը

Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է։ Պարզվել է, որ հենց նույն շենքում ապրող 37-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ նետվելով 8-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նա ապրում է եղբայրների և մոր հետ։ Ամուսնացած չէր։

Ըստ շենքում շրջանառվող որոշ խոսակցությունների՝ նետվելուց առաջ սուրճ է խմել մոր հետ։ Այդ ընթացքում մայրը գնացել է մեկ այլ սենյակ, վերադառնալուց հետո տեսել է, որ որդին չկա․ տղամարդն արդեն նետված է եղել։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։