Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա վրա սառցատապարով հարձակված 15 տարեկան տղային

Սարատովի շրջանում դեռահասը դպրոց է գնացել սառցատապարով և Մոլոտովի կոկտեյլներով։ Ոստիկանությունը ձերբակալել է նրան, բայց տղան հասցրել է վնասել 12 տարեկան աղջկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ոստիկանությունը ձերբակալել է ռուսական գյուղերից մեկում հարձակում իրականացրած 15–ամյա աշակերտին։

ՌԻԱ Նովոստիի նախնական տվյալներով` այսօր դպրոցականը դասարանի դռան տակից Մոլոտովի կոկտեյլ է նետել, հետո սառցատապարով հարվածել է 12–ամյա աշակերտուհու գլխին։ Աղջիկը հիվանդանոցում է, վիճակը ծանր է։

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Վոլսկա քաղաքի Բոլշևիկ գյուղի թիվ 4 դպրոցում։