Սարդարապատում այսօր Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթող բացվեց։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրում։
Հիշեցնենք` 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: