ՌԱԴԻՈ

Բոզոյան․ «Հայաստան-Արցախ տարանջատումը թուլացնում է մեզ»

Եթե Հայաստան-Արցախ այս տարանջատման պրոցեսը կարճ ժամանակում կանգ չառնի, ապա մենք կտեսնենք դրա արտացոլումը դիվանագիտական ճակատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Բոզոյան․ «Հայաստան-Արցախ տարանջատումը թուլացնում է մեզ»

Եթե Հայաստան-Արցախ այս տարանջատման պրոցեսը կարճ ժամանակում կանգ չառնի, ապա մենք կտեսնենք դրա արտացոլումը դիվանագիտական ճակատում։

Արցախի վերնախավն անհանգստացած է․ ինչո՞ւ է Փաշինյանի հայտարարությունն իրարանցում առաջացրել

Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը։

«Հայաստան-Արցախ տարանջատումն ու լարվածությունը թուլացնում է մեզ։ Բնականաբար թուլացած Հայաստանը շատ ավելի ծանր վիճակում է հայտնվում նույն բանակցային գործընթացի մեջ»,-ասել է Բոզոյանը։

Ըստ քաղաքագետի՝ այն հակամարտությունը, որ սկսվել է Հայաստանի ներսում, Հայաստան-Արցախ հարաբերություններում ակնհայտորեն մեր ռեսուրսները թուլացնում է, այդ պառակտման պրոցեսը, որ կա մեր հասարակության մեջ շատ լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի թուլացման վրա։