Եթե պետք լինի, ԱԱԾ–ն ու ծառայության ղեկավարն էլ վեթինգի կենթարկվեն

ԱԱԾ տնօրենը կարծում է, որ եթե հին իշխանության հետ ինքը կապեր ունենար, մինչև հիմա ջրի երես դուրս եկած կլինեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Եթե անհրաժեշտություն լինի, բոլորն էլ պետք է վեթինգի ենթարկվեն, այդ թվում Ազգային անվտանգության ծառայությունն ու ծառայության ղեկավարը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Այո, բոլորն էլ անհրաժեշտության դեպքում պետք է վեթինգի ենթարկվեն»,–ասաց նա։

Մովսես Հակոբյանը հաստատեց` Մարտի 1–ի գործով հարցաքննվել է

Հարցին, թե Վանեցյանը նախկին իշխանությունների հետ կապեր ունի և արդյո՞ք մտավախություն չունի, որ վեթինգի  արդյունքում դրանք «ջրի երես» դուրս կգան` Վանեցյանը պատասխանեց, թե ոչ, չկա մտավախություն.«Այդ ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա ջրի երես դուրս չեն եկել»։

Հիշեցնենք` մայիսի 19–ի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի վաղ առավոտից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Իսկ կեսօրին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին հասնի դատական համակարգի բարեփոխմամբ։ Վարչապետը հայտարարեց, որ բոլոր դատավորների նկատմամբ պետք է «վեթինգ» իրականացվի։