Սարսափելի ՃՏՊ Սիսիան-Գորիս ճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին հերթական պատահարն է գրանցվել։ Բժիշկները ոչինչ չեն կարողացել անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին երեկ` մայիսի 26–ին, տեղի է ունեցել ՃՏՊ. 59 տարեկան վարորդը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երիտասարդ աղջիկը Երևանի այգիներից մեկում ածելիով վնասել է ձեռքն ու պարանոցը

««911» ծառայությունը ՃՏՊ–ի մասին տեղեկությունը ստացել է մայիսի 26-ին, ժամը 16:02-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Jeep Dakar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ.Ս., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ). վարորդը տեղում մահացել է»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Նրանք նաև դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: